ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է ապրիլի վերջին այցելել Հայաստան, Ադրբեջան և Վրաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է ապրիլի վերջին այցելել Հայաստան, Ադրբեջան և Վրաստան
12.04.2016 | 11:04

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան, Ադրբեջան և Վրաստան:
ՈՒղևորությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա ՄԱԿ-ում Կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո (ապրիլի 22): ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է առաջիկա այցի մասին տեղեկությունը: «Մենք չենք կարող հաստատել դա, բայց հույս ունեմ, որ շուտով այդ առիթով ասելիք կունենանք»,- ասել է նա:
Մարտի 11-ին Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հաղորդել էր, որ Պան Գի Մունը պատրաստվում է պաշտոնական այցով Վրաստան ժամանել: «Վրաստանի ԱԳՆ-ն աշխատում է այցի նախապատրաստման ուղղությամբ, դա աշխատանքային գործընթաց է, հստակ ամսաթիվը հայտնի կլինի առաջիկայում»,- ասել էր նա լրագրողներին:

Դիտվել է՝ 2623

Մեկնաբանություններ